Հայաստանում օգոստոսի 15-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0,26 տոկոսով և 1 դոլարի դիմաց 407,85 դրամ կազմել

15.08.2014 17:48
Հայաստանում օգոստոսի 15-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0,26 տոկոսով և 1 դոլարի դիմաց 407,85 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 15-ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, նվազել է 0,26 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 407,85 դրամ:

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն՝  օգոստոսի 15-ին ԱՄՆ դոլարով կատարվել է  4,85 մլն դոլարի (մոտ 1,9 մլրդ դրամ) 38 գործարք: Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում օգոստոսի 15–ին եվրոյով գործարք չի կատարվել։

Օգոստոսի 15-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են՝ 1 դոլարը` 409 դրամ, 1 եվրոն` 546,59 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև