Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 87.4 մլն դոլար

19.08.2014 14:46
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 87.4 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 87.5 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 410.47 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել ավելի քան 5.3 մլն եվրո և 995.7 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 545,5 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,29 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 104,5 մլն դոլար, շուրջ 12.8 մլն եվրո և մոտ 117.7 մլն ռուբլի` համապատասխանաբար 411.69 դրամ, 552.05  դրամ և 11,45 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի օգոստոսի 4-ից 10–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 30.4 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 31.4 մլն դոլար։ ($1 –ը` 409 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև