Visa–ն ներռուսական պրոցեսինգի գործընկեր դեռ չի գտել

19.08.2014 15:07
Visa–ն ներռուսական պրոցեսինգի գործընկեր դեռ չի գտել

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Visa–ն առայժմ գործընկեր չի գտել ներռուսական պրոցեսինգի համար, լրագրողներին է հայտնեց «Visa Ռուսաստան, ԱՊՀ և Հարավ–Արևելյան Եվրոպա» ընկերությունների նորարարությունների դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Ալեյկինը, գրում է banki.ru–ն։

«Visa–ն շարունակում է ներռուսական գործընկերոջ որոնումները։ Հենց որ այն ավարտվի, մենք անպայման կհայտնենք»,– ասել է նա։

Ռուսաստանում Վճարային քարտերի ազգային համակարգի ստեղծման և միջազգային վճարային համակարգերի անխափան աշխատանքի ապահովման մասին օրենքն ընդունվել է այս տարվա գարնանը, երբ Visa–ն և  MasterCard–ը հրաժարվեցին սպասարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկման պատճառով ամերիկյան պատժամիջոցների ենթարկված մի շարք ռուսական բանկերի հաճախորդներին։

Այն արգելում է ոչ միայն վճարային համակարգերի օպերատորների ծառայությունների, այլ նաև վճարային ենթակառուցվածքի օպերատորների, հաշվարկային կենտրոնների, ինչպես նաև վճարային համակարգի մասնակիցների ծառայությունների մատուցման միակողմանի դադարեցում։

Բացի այդ, ազգային ոչ նշանակալի վճարային համակարգի օպերատորը պարտավորվում է ՌԴ ԿԲ հատուկ հաշվեհամարին ապահովման ներդրում կատարել։ Ներդրման չափը դարձել է միջազգային վճարային համակարգերի հիմնական խնդիրը։ Այն հավասարեցվել է Ռուսաստանի տարածքում երկու օրվա ընթացքում վճարային համակարգի շրջանակում դրամական միջոցների փոխանցումների գումարին։ Morgan Stanley ընկերության փորձագետները MasterCard–ի համար ներդրման չափը գնահատել են 1 մլրդ դոլար, իսկ Visa–ի համար կրկնակի` 1.9 մլրդ դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև