ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ադամանդե քարերի գրավադրմամբ վարկ ձևակերպել

20.08.2014 13:49
ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ադամանդե քարերի գրավադրմամբ վարկ ձևակերպել

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը ադամանդե քարերի գրավադրմամբ վարկ ստանալու հնարավորություն է տալիս, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ադամանդե քարերի գրավադրմամբ վարկ կարելի է ձևակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի «Էրեբունի», «Թիվ 15», «Շահումյան», «Գյումրի» և «Վանաձոր» մասնաճյուղերում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես գրավ ընդունում է ինչպես առանձին ադամանդներ, այնպես էլ ոսկյա իրեր` ադամանդե քարերով: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, սկսած 22% տարեկան տոկոսադրույքով, առավելագույն ժամկետը` մինչև 540 օր:

«Վարկի հաստատումը և ձևակերպումը կատարվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում»,– նշված է հաղորդագրությունում։

Վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
Վարկը կարող են ձևակերպել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական անձիք, որոնց տարիքը վարկի մարման պահին չպետք է գերազանցի 65 տարին:

2014 թվականի հունիսի 30–ի դրությամբ ՎՏԲ–Հայաստան Բանկի ակտիվները կազմել են 312.4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 3,37% աճ), պարտավորությունները`  268,5 մլրդ դրամ (աճը` 1,31%), կապիտալը` 43,96 մլրդ դրամ (աճը` 18%), վարկային ներդրումները` մոտ 230,3 մլրդ դրամ (աճը` 5,25%) և հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 172,3 մլրդ դրամ (աճը` 17,32%)։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Այսօր բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև