Պլոսեր. ԴՊՀ–ն ռիսկային քաղաքականություն է տանում

22.08.2014 15:46
Պլոսեր. ԴՊՀ–ն ռիսկային քաղաքականություն է տանում

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Դաշնային պահուստային համակարգի քաղաքականությունը, որը խոստանում է ռեկորդային ցածր մակարդակում պահպանել բազային տոկոսադրույքը որոշակի ժամանակ դրամային խթանման ավարտից հետո, ռիսկային է, հայտնել է Ֆիլադելֆիայի ԴՀԲ ղեկավար Չարլզ Պլոսերը, հայտնում է Vestifinance.ru–ն։

Պլոսերը նշել է, որ ԴՊՀ հավաստումները քանակական մեղմման ծրագիրը (QE) պահպանելու վերաբերյալ կարող են բացասական ազդեցություն ունենալ շուկայի վրա։ Այն կողմ է տոկոսադրույքի ավելի վաղ ու արագ բարձրացմանը։

«Եթե ԴՊՀ–ն ձգձգի տոկոսադրույքի բարձրացումը, դա կարող է վտանգել տնտեսությունը»,– նշել է Ֆիլադելֆիայի ԴՀԲ–ն։

Ամերիկյան կարգավորիչը պետք է «արագ վերադարձնի բաց թողածը», եթե տոկոսադրույքների բարձրացման ձգձգումը գնաճի պատճառ դառնա։

Պլոսերն «աննպատակահարմար» է համարել Դաշնային պահուստի` որոշ ժամանակ ցածր տոկոսադրույք պահպանելու խոստումները։

Ավելի վաղ Պլոսերը նշել էր, որ ԴՊՀ–ն կարող է կորցնել վերահսկողությունը ֆինանսական շուկաների նկատմամբ, եթե ձգձգի տոկոսադրույքի բարձրացումը։

Պլոսերը ձայնի իրավունք ունի այս տարի Դաշնային պահուստի դրամային քաղաքականության հարցերում։
ԴՊՀ–ն մտադիր է ավարտել ակտիվների ետգնման ծրագիրն արդեն այս տարվա հոկտեմբերին, եթե տնտեսությունը շարունակի աճել։ Այդ մասին խոսվում է կարգավորիչի վերջին նիստի արձանագրությունում։

Դաշնային պահուստի նոր ծրագրով, հոկտեմբերին կհայտարարվի ակտիվների` 15 մլրդ դոլարով վերջին նվազեցման մասին, ինչից հետո QE–ն ամբողջովին կավարտվի։ Այժմ, հիշեցնենք, որ Դաշնային պահուստը ծրագիրն ամսական կրճատում է 10 մլրդ դոլարով։

Սակայն ակտիվների ետգնման ծրագրի ավարտը որևէ կապ չունի տոկոսադրույքների բարձրացման ցիկլի մեկնարկի հետ, ասվում է նիստի արձանագրությունում։ Տոկոսադրույքները զրոյին մոտ կլինեն դեռևս երկարատև ժամանակ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև