Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը օգոստոսի 22-ին ավելացել է 0,2 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 408,75 դրամ

22.08.2014 17:52
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը օգոստոսի 22-ին ավելացել է 0,2 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 408,75 դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 22-ին իրականացրած գործարքների արդյունքում դոլարի միջին կշռված փոխարժեքը, օգոստոսի 21-ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,2 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 408,75 դրամ:

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած ֆոնդային բորսայի տվյալների համաձայն՝ այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է մոտ 5 մլն դոլարի (մոտ 2,04 մլրդ դրամ) 29 գործարք: Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում օգոստոսի 22-ին եվրոյով գործարքներ չեն իրականացվել:

Օգոստոսի 22-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են՝ $1 – 408,22 դրամ, €1 – 541,95 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև