Fitch-ը CCC մակարդակի է իջեցրել ազգային արժույթով Ուկրաինայի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը

23.08.2014 14:02
Fitch-ը CCC մակարդակի է իջեցրել ազգային արժույթով Ուկրաինայի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը B- մակարդակից CCC-ի է իջեցրել ազգային արժույթով Ուկրաինայի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով գործակալության տեղեկատվությանը:

Բացի այդ, վարկանիշային գործակալությունը հաստատել է CCC մակարդակում արտարժույթով Ուկրաինայի էմիտենտի երկարաժամկետ դեֆոլտը: Երկրի սահմանագիծը հաստատվել է CCC մակարդակում, իսկ արտարժույթով կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է C նախադեֆոլտային մակարդակում:

Այժմ Ուկրաինան ծանր քաղաքական ճգնաժամ է ապրում, որն անդրադառնում է երկրի տնտեսության և բյուջետային ոլորտի վրա: Կառավարությունը կանխատեսում է, որ 2014 թ.-ին ՀՆԱ-ն կնվազի 5 տոկոսով:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ՀՆԱ-ի 7 տոկոսանոց նվազում է կանխատեսում, Fitch գործակալությունը 5 տոկոսանոց նվազում է կանխատեսում: Ուկրաինայի ազգային բանկը 2014 թ.-ին գնաճը կանխատեսում է 17 տոկոսի սահմանում:

Արժույթի միջազգային հիմնադրամը ապրիլի 30-ին հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 17 մլրդ դոլարի տրամադրումը stand by երկու տարվա կայունացնող ծրագրի շրջանակում: Օգնություն են հատկացրել նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև