Հայաստանի ԿԲ–ն նվազեցրել է 2014թ.–ի ՀՆԱ աճի կանխատեսումը մինչև 3.6-4.2%

23.08.2014 14:58
Հայաստանի ԿԲ–ն նվազեցրել է 2014թ.–ի ՀՆԱ աճի կանխատեսումը մինչև 3.6-4.2%

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է 2014 թվականի տնտեսական աճի կանխատեսումը դեպի նվազում` մինչև 3.6-4.2 տոկոս։ Այդ մասին ասվում է կարգավորիչի` գնաճի վերաբերյալ 2014 թվականի երրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի և 2014 թվականի երկրորդ եռամսյակում ԴՎՔ ծրագրի կատարման հիման վրա։

Նախորդ հաշվետվությունում կարգավորիչը կանխատեսել էր 2014 թվականին  Հայաստանի տնտեսական աճը 4.1-4.8 տոկոս միջակայքում։

«Տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են դեպի նվազում ներքին տնտեսության առկա զարգացումների, ինչպես նաև ծրագրվածից պակաս հարկա–բյուջետային քաղաքականության և ռուսական տնտեսության հեռանկարների հոռետեսական սպասումների ֆոնին»,– նշվում է հաշվետվությունում։

Միաժամանակ, հաշվետվության համաձայն, տնտեսության զարգացման հիմնական լոկոմոտիվը կշարունակի մնալ ծառայությունների ոլորտը, որի ազդեցությունը տնտեսական աճի վրա մեկ տարվա ընթացքում գնահատվում է 2.3 տ.կ.։

«Տնտեսական ակտիվության դանդաղ վերականգնման, ինչպես նաև օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքների ակցիզային նոր դրոշմակնիքների ներդրման պայմաններում գնաճը, առայժմ մնալով ցածր մակարդակում, այս տարվա երկրորդ կիսամյակում մի փոքր կմեծանա և տարեվերջին կհաստատվի ընդունելի տատանումների ստորին շեմում»,– նշվում է հաղորդման մեջ։

Ձևավորված և ակնկալվող մակրոտնտեսական միջավայրին համապատասխան` երրորդ եռամսյակում ԿԲ–ն կշարունակի թուլացնել դրամավարկային պայմանները, ինչը մինչ օրս իրագործված ԴՎՊ–ի մեղմմանը և տարեկան կտրվածքով ծրագրված ընդլայնողական հարկա–բյուջետային քաղաքականությանը զուգընթաց կհանգեցնի համախառն պահանջարկի ավելացման և գնաճի տեմպերի վերականգնմանը։

Արդյունքում, առաջիկայում տնտեսական ակտիվության տեմպերը մի փոքր կավելանան, ինչը միջնաժամկետ հեռանկարում կնպաստի նպատակային մակարդակով գնաճի կայունացմանը։

ԿԲ կանխատեսումների համաձայն, 2015 թվականին ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի ավելացում և կայունացում իր ներուժի սահմաններում կանխատեսվող հորիզոնի մյուս հատվածում։

2014 թվականի պետբյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը ծրագրված է 4 տոկոս (±1,5%) մակարդակում, ՀՆԱ–ի` 5.2–տոկոսանոց աճի դեպքում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև