«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ոչ չիպային Visa Gold և MasterCard Gold քարտերի ակցիա է անցկացնում

23.08.2014 16:08
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ոչ չիպային Visa Gold և MasterCard Gold քարտերի ակցիա է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ոչ չիպային Visa Gold և MasterCard Gold քարտերի տրամադրման ակցիա է անցկացնում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիայի շրջանակում բանկն առաջարկում է ձեռք բերել Visa Gold և MasterCard Gold ոչ չիպային քարտեր 1 տարի ժամկետով, 2000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով` առանց չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի:

Քարտերը տրամադրվում են հաճախորդների ներկայացրած հատուկ կտրոնների հիման վրա` Առէկսիմբանկի բոլոր բաժանմունքներում:

«Նախկին ակցիայի շրջանակներում ստացած MasterCard Standard տեսակի հատուկ կտրոններ ներկայացնողներին կտրամադրվեն MasterCard Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտեր` 1 տարի ժամկետով, հատուկ 1000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով` առանց չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի»,– ասվում է հաղորդման մեջ։
POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին բանկի Visa և MasterCard քարտերով տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում տրամադրվում է 1% cash-back:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեցության աջակցության համար: «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի դուստր կառույցն է։

Բանկի ակտիվները 2014 թվականի հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 146.5 մլն դրամ, պարտավորությունները` 124.6 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 82.6 մլրդ դրամ, իսկ կապիտալը` 21.9 մլրդ դրամ։ Միաժամանակ, 2014 թվականի երկրորդ եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 547.6 մլն դրամ, ինչը 2013 թվականի նույն ցուցանիշից ավելի է 56.13 տոկոսով։ ($1- 408,22 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև