Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2014
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for August 25th, 2014

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,56 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 409.27 դրամ

    Monday, August 25th, 2014

    Հայաստանի արտարժույթի շուկայում օգոստոսի 25-ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, օգոստոսի 23-ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,56 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 409.27 դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը օգոստոսի 25-ին ավելացել է 0,21 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 409.6 դրամ

    Monday, August 25th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 25-ին իրականացրած գործարքների արդյունքում դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 0,21 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 409.6 դրամ:

    ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հերթական ապառիկ վարկը ձևակերպել 1% զեղչով

    Monday, August 25th, 2014

    ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բոլոր իր վարկառուներին, որոնք նախկինում ձեռք են բերել ապրանքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով և բարեխղճորեն սպասարկել են ինչպես ապառիկ վարկը, այնպես էլ Բանկում ունեցած այլ վարկերը, այսուհետև ձևակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով հերթական ապառիկ վարկը յուրաքանչյուր խանութում գործող տոկոսադրույքից 1% զեղչով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՀ բանկերի կողմից II եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն աճել է 9.9%-ով` կազմելով 1 057,5 մլրդ դրամ

    Monday, August 25th, 2014

    2014թ.-ի երկրորդ եռամսյակում ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն աճել է 9.9 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով շուրջ 1 057,5 միլիարդ դրամ: Դա են վկայում բանկերի` «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալները` երկրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ։

    Դրագին դրել է QE–ի հիմքերը եվրագոտում

    Monday, August 25th, 2014

    Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին, ելույթ ունենալով Ջեքսոն–Հոուլում, իր խոսքում դրել է եվրագոտու քանակական մեղմացման ծրագրի (QE) սեփական տարբերակի հիմքերը, կարծում են փորձագետները։

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը նախորդ շաբաթ 10,6 մլն դոլար է կազմել

    Monday, August 25th, 2014

    «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այս տարվա օգոստոսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 10,6 մլն դոլար՝ օգոստոսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 9 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 94,2 մլն դոլար

    Monday, August 25th, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 94,2 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 407,46 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները միացել են Ice Bucket «Սառցե ցնցուղ» միջազգային ֆլեշմոբին

    Monday, August 25th, 2014

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները միացել են Ice Bucket «Սառցե ցնցուղ» միջազգային ֆլեշմոբին, երկուշաբթի հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: