Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 94,2 մլն դոլար

25.08.2014 14:27
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 94,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 94,2 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 407,46 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել ավելի քան 6 մլն եվրո և 1,1 մլրդ ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 541,14 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,2 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 114 մլն դոլար, շուրջ 13,5 մլն եվրո և մոտ 124,9 մլն ռուբլի` համապատասխանաբար 408,55 դրամ, 545,11 դրամ և 11,35 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի օգոստոսի 11-ից 17–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 32,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 52,1 մլն դոլար։ ($1 –ը` 408,71 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև