ՀՀ բանկերի կողմից II եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն աճել է 9.9%-ով` կազմելով 1 057,5 մլրդ դրամ

25.08.2014 16:08
ՀՀ բանկերի կողմից II եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն աճել է 9.9%-ով` կազմելով 1 057,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2014թ.-ի երկրորդ եռամսյակում ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն աճել է 9.9 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով շուրջ 1 057,5 միլիարդ դրամ: Դա են վկայում բանկերի` «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալները` երկրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ։

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծությունը, 2014թ.-ի հուլիսի վերջի դրությամբ մասնավոր ձեռնարկությունների վարկավորման շուկայի առաջատարն Ամերիաբանկն է, որի բաժնեմասը շուկայի տվյալ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 14.5 տոկոս։Ամերիաբանկի համախառն վարկային պորտֆելի 82 տոկոսը կամ 153.2 մլրդ դրամը բաժին է ընկնում մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը։

Մասնավոր ձեռնարկությունների ցուցանիշով առաջատարների թվում հարկ է նշել նաև HSBC Բանկ Հայաստանը (136,3 մլրդ դրամ), ՎՏԲ Հայաստան Բանկը (122.7 млрд. драмов), Արդշինինվեստբանկը (105.1 млрд. драмов) և Հայբիզնեսբանկը (103 млрд. драмов)։

Այս բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 86,1%, 54,1%, 65% և 72,3% ։

Միաժամանակ որոշ բանկեր տեղեկատվություն են ներկայացնում մասնավոր հատվածին փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև խոշոր ընկերությունների շրջանում վարկերի բաշխման մասին: Մասնավորապես, Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկություններին տրամադրված վարկերի ընդհանուր պորտֆելից 117.9 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 35.3 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին։ HSBC Բանկ Հայաստանը  խոշոր ձեռնարկություններին հատկացրել է 99,4  մլրդ դրամ, իսկ փոքր և միջիններին` 39.9 մլրդ դրամ։

ՎՏԲ–Հայաստանի Բանկի շուրջ 19.9 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 102.9 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

Երկրորդ եռամսյակի արդյունքներով բանկերի ֆինանսական միջանկյալ հաշվետվությունների տվյալներով, 2014 թվականի հունիսի 30–ի դրությամբ հաճախորդներին տրամադրած վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է ավելի քան 1 882.5 մլրդ դրամ` 2013 թվականի երկրորդ եռամսյակի 1 677.1 մլրդ դրամի դիմաց։ Փաստորեն, մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը բաժին է ընկել բանկային համակարգի վարկային համախառն պորտֆելի 56.17 տոկոսը։

Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ գործում է 21 առևտրային բանկ: (1 դոլարը` 408.71 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև