ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեկնարկում է American Express CASHBACK QUEST աննախադեպ մրցույթը

26.08.2014 14:12
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեկնարկում է American Express CASHBACK QUEST աննախադեպ մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարում է American Express CASHBACK QUEST աննախադեպ մրցույթի մեկնարկը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր անձիք հնարավորություն ունեն մրցելու 150 000 ՀՀ դրամ արժողությամբ 10 դրամային մրցանակների և գլխավոր մրցանակի` 1 500 000 ՀՀ դրամի համար:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 22-ը գրանցվել www.cashbackcard.am կայքում և դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ առավել հարմար մասնաճյուղ` American Express Cashback Քարտ ստանալու համար: Մրցույթի բոլոր մասնակիցների համար American Express Cashback Քարտի առաջին տարվա սպասարկումը կլինի անվճար:

CASHBACK QUEST մրցույթը կմեկնարկի ս.թ. սեպտեմբեի 27-ին: Մեկնարկից մինչև հոկտեմբերի 17-ը մասնակիցներին տրվելու են մի շարք հետաքրքիր առաջադրանքներ և տարբեր ոլորտներին առնչվող ինտելեկտուալ հարցեր, որոնք կտեղադրվեն www.cashbackcard.am կայքում և հասանելի կլինեն միայն նախապես գրանցված մասնակիցների համար:

Յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար մասնակիցները կստանան համապատասխան միավորներ: Առավել քանակությամբ միավորներ կուտակած մասնակիցը կճանաչվի մրցույթի հաղթող և կարժանանա 1 500 000 ՀՀ դրամ արժողությամբ գլխավոր մրցանակին: Հաջորդ 10 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 150 000–ական ՀՀ դրամ:

«Որքան շատ առաջադրանքներ կատարեք, այնքան մեծ կլինի հաղթանակի հավանականությունը»,– ասվում է հաղորդման մեջ։

Մրցույթի մանրամասները ներկայացված են  www.cashbackcard.am կայքում:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 273 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 2,2 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 219,2 մլրդ դրամ (2,66 տոկոսի աճ), կապիտալը՝ 53,8 մլրդ դրամ (0,5 տոկոսի անկում):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև