Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը II եռամսյակում 1,22% է կազմել

26.08.2014 14:30
Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը II եռամսյակում 1,22% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը (ROA)  2012թ.–ի երկրորդ եռամսյակում 1,22% է կազմել՝ առաջին եռամսյակի վերջում գրանցված 1,21%-ի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` 2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ այս ցուցանիշով առաջատարների հնգյակը գլխավորում է Արմսվիսբանկը, որի ROA-ն 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 3,35 տոկոս՝ 2014 թ.-ի առաջին եռամսյակում գրանցված 3,87 տոկոսի համեմատ:

Արմսվիսբանկին հաջորդում է Արարատբանկը՝ 3,32 տոկոս ցուցանիշով՝ 2,70 տոկոսի դիմաց, Ինեկոբանկը՝ 3,32 տոկոս՝ 3,43 տոկոսի դիմաց, HSBC բանկ Հայաստանը՝ 3,74 տոկոս՝ 3,02 տոկոսի դիմաց և Պրոմեթեյ բանկը՝ 2,14 տոկոս՝ 2,33 տոկոսի դիմաց:

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերության (ROE) մակարդակը 2014թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 7,43%՝ առաջին եռամսյակի վերջում գրանցված 7,45%-ի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում այս ցուցանիշով առաջին տեղում է Արարատբանկը՝ 20,36 տոկոս՝ 2014 թ.-ի առաջին եռամսյակում գրանցված 17,27 տոկոսի դիմաց, Ինեկոբանկը՝ 18,03 տոկոս՝ 18,61 տոկոսի դիմաց, HSBC բանկ Հայաստանը՝ 15,95 տոկոս՝ 17,98 տոկոսի դիմաց, Հայբիզնեսբանկը՝ 15,93 տոկոս՝ 18,02 տոկոսի դիմաց և Ամերիաբանկը՝ 14,72 տոկոս՝ 14,91 տոկոսի դիմաց:

2014թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ:-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև