Հայաստանի ՎԿ վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները II եռամսյակում աճել են 17,4%-ով և կազմել 182,3 մլրդ դրամ

26.08.2014 14:46
Հայաստանի ՎԿ վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները II եռամսյակում աճել են 17,4%-ով և կազմել 182,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2014թ.–ի II եռամսյակում կազմել են ավելի քան 182.3 մլրդ դրամ՝ 2013թ.–ի II եռամսյակի համեմատ աճելով 17.4%-ով:

Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի վարկային կազմակերպություններ» ամփոփագրի` 2014 թվականի երկրորդ եռամսյակի տվյալները։

«ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության համաձայն՝ առաջին եռամսյակում վարկային ներդրումների մեծությամբ առաջատարն է Ազգային hիփոթեքային ընկերությունը, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի ՎԿ բոլոր վարկային ներդրումների մոտ 13,78%-ը: Հունիսի 30-ի դրությամբ ընկերության վարկային ներդրումները, ներառյալ լիզինգային գործառնությունները, կազմել են մոտ 25.3  մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 20.4%-ով:

Վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալով առաջատար հնգյակում ներառվել են նաև Ֆինքան` շուրջ 24 մլրդ դրամով, աճը՝ 22,1% (համախառն ակտիվներում մասնաբաժինը՝ 13,18%), Նորվիկը` ավելի քան 15.6 մլրդ դրամ, անկումը՝  18.3% (8.55%), Արեգակը՝ ավելի քան 15.1 մլրդ դրամով, աճը՝ 13.2% (8,30%) և «Կամուրջը»` ավելի քան 11,4 մլրդ դրամով, աճը՝ մոտ 36.6% (6,23%):

2014թ.–ի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն ($1–ը`  409.27 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև