Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը օգոստոսի 26-ին ավելացել է 0,22%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 410,5 դրամ

26.08.2014 17:16
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը օգոստոսի 26-ին ավելացել է 0,22%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 410,5 դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 26-ին իրականացրած գործարքների արդյունքում դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,22 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 410,5 դրամ:

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն՝ այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է մոտ 2 մլն դոլարի (մոտ 821 մլն դրամ) 11 գործարք: Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում օգոստոսի 26-ին եվրոյով գործարքներ չեն կատարվել:

Օգոստոսի 26-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են՝ $1 – 409,62 դրամ, €1 – – 540,9 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև