ԱՄՀ-ի ղեկավարին կոռուպցիայի գործով մեղադրանք են առաջադրել

27.08.2014 14:40
 ԱՄՀ-ի ղեկավարին կոռուպցիայի գործով մեղադրանք են առաջադրել

ԵՐԵՎԱՆ ,27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի իրավապահ մարմինները Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդին մեղադրանք են առաջադրել, հաղորդում է Փրայմը՝ հղում անելով AFP-ին:

Խոսքն այսպես կոչված «Տապիի գործի»՝ ֆրանսիացի գործարար Բեռնար Տապիի և Credit Lyonnais բանկի դատավեճի մասին է: Տապին 2008թ.-ին ԱՄՀ-ի մասնակցությամբ կարողացավ պետությունից ստանալ ավելի քան 400 մլն եվրո՝ 1993թ.-ին բանկի բաժնետոմսերի հետ իրականացրած գործարքներից հետո առաջացած խնդիրները կարգավորելու համար: Ինչպես կարծում է քննությունը, Լագարդը կարող էր «օգտվել» այդ փողերից:

Ավելի վաղ ԱՄՀ-ի ղեկավարն այդ գործով անցնում էր որպես վկա և այդ կարգավիճակում բազմաթիվ անգամ ցուցմունքներ է տվել Ֆրանսիայի հանրապետական դատարանում: Իսկ այժմ Լագարդին «հանցավոր անփութության» մեղադրանք է առաջադրվել:

Լագարդը AFP գործակալությանը հայտնել է, որ մտադիր չէ հրաժարական տալ առաջադրված մեղադրանքի պատճառով: Նա նաև նշում է, որ իր կողմից որևէ իրավախախտում չի կատարվել:

«Ես այսօր օրվա երկրորդ կեսին վերադառնում եմ Վաշինգտոն», - ասել է ԱՄՀ-ի ղեկավարը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև