ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել պարբերական վճարման հանձնարարագիր Beeline-ի ծառայությունների դիմաց վճարելու համար

27.08.2014 17:51
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել պարբերական վճարման հանձնարարագիր Beeline-ի ծառայությունների դիմաց վճարելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ընդլայնում է համագործակցությունը Beeline-ի հետ` առաջարկելով ՎՏԲ-Հայաստան Բանկում քարտային կամ բանկային հաշիվ ունեցող իր հաճախորդներին Beeline-ի գրասենյակներում բջջային կապի հետվճարային համակարգի, ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի ծառայությունները ձևակերպելիս նաև ձևակերպել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պարբերական վճարման հանձնարարագիր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Նշված ծառայությունը թույլ կտա ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին մարել ամենամսյա բաժանորդային պարտքը հաճախորդի կողմից ընտրված ամեն ամսվա N օրը առանց բանկի մասնաճյուղ այցելելու վերջինիս հաշվից բաժանորդային պարտքի գումարի ավտոմատ հաշվեգրման միջոցով:

Տվյալ ծառայությունն ակտիվացնելու համար հաճախորդին անհրաժեշտ է բջջային կապի հետվճարային համակարգի, ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի ծառայությունները ձևակերպելիս Beeline-ի գրասենյակներում լրացնել համապատասխան դիմումը` նշելով ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող իր բանկային կամ քարտային հաշվեհամարը, պարտքի գումարի նախընտրելի չափը, ինպես նաև ավտոմատ վճարման ենթակա ծառայությունները:

Միաժամանակ, հաճախորդները կարող են նաև նախապես տեղեկացվել իրենց բաժանորդային պարտքի գումարի չափի մասին ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ամեն ամիս ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով:

«Սպասարկման հեռակառավարվող տեխնոլոգիաների զարգացման գործում ունեցած ներդրումը թույլ է տալիս ուղղել հաճախորդների հոսքը վճարումեր ընդունող հաստատություններից դեպի հաճախորդների համար առավել հարմարավետ սպասարկման ձևեր»,– ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Ըստ նրա, «Արմենտել»-ի հետ համագործակցությունը թելադրված է պարբերական հանձնարարականի միջոցով բջջային օպերատորի վճարումների ծառայությունները բարելավելու ձգտումով, ինչը իր հերթին թույլ կտա բանկի հաճախորդներին խնայել վճարումների վրա ծախսվող ժամանակը»:

«Աշխատելով «Պարզ, հարմար քեզ համար» կարգախոսի ներքո` ընկերությունը ձգտում է առավելագույնս պարզեցնել և ավելացնել Beeline-ի ծառայությունների օգտագործման հարմարավետությունը:

«Այդ նպատակով մենք ընդլայնում ենք համագործակցությունը մեր գործընկերների հետ և ուրախ ենք, որ ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի համատեղ ջանքերի Beeline ծառայությունների վճարումը դառնում է ավելի պարզ և հարմար, քանի որ SMS հաղորդագրությունների ավտոմատացված համակարգը ժամանակին կտեղեկացնի հաճախորդին նախատեսվող բաժանորդային պարտքի գումարի մասին»,– ասաց նա:

Դիմումը ձևակերպելու համար ֆիզիկական անձանց անհրաժեշտ կլինի ներկայացնել անձնագիր և հայտնել իրենց բանկային կամ քարտային հաշվեհամարը:

Վճարման հանձնարարականի ձևակերպման պայմանների մասին լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 8787 հեռախոսահամարով, այցելելով բանկի պաշտոնական կայք կամ դիմելով մոտակա Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

ՎՏԲ Հայաստան Բանկի ակտիվները 2014 թվականի հուլիսի 1–ի արդյունքներով կազմել են 312,5 մլրդ դրամ, պարտավորությունները` 268,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 230,3 մլրդ դրամ։ Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 664,5  մլն դրամ, ինչը 2013 թվականի 2–րդ եռամսյակի ցուցանիշից պակաս է մոտ 1.4 անգամ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև