Սիլուանով. «Ռուսաստանում բարդ է բյուջեի հետ կապված վիճակը»

28.08.2014 16:26
Սիլուանով. «Ռուսաստանում բարդ է բյուջեի հետ կապված վիճակը»

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում բյուջեի հետ կապված իրավիճակը բարդ է, և Ֆինանսների նախարարությունը չի կարողանում բավարարել նախարարությունների և գերատեսչությունների բոլոր առաջարկները ծախսերի ավելացման վերաբերյալ, հայտնել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը կառավարության նիստում, հաղորդում է Փրայմը։

«Բյուջեի հետ կապված իրավիճակը բարդ է։ Համաձայնեցնելով 2015-2017 թվականների բյուջեն` մենք բազմաթիվ առաջարկություններ լսեցինք նախարարություններից և գերատեսչություններից, որոնք, ցավոք, չկարողացանք բավարարել, քանի որ լրացուցիչ ֆինանսավորման ռեսուրսներ չունենք»,– ասել է Սիլուանովը։

Նախարարն առաջարկել է շտկել երեխաների լրացուցիչ կրթության զարգացման հայեցակարգը, որում նախատեսվում են մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում բյուջետային ծախսերի ավելացման հնարավորություններ։

Մասնավորապես, Սիլուանովի խոսքով, հայեցակարգի իրագործման առաջին փուլում կատարվում է երեխաների ուսուցման լրացուցիչ ծրագրեր կազմակերպող կազմակերպությունների օժանդակության ծավալների ավելացում, ինչպես նաև հարկային վարչարարություն ֆիզիկական անձանց եկամտահարկից հանումների միջոցով։

«Լրացուցիչ ծախսերի նախաձեռնման հնարավորություններ կան։ Մեզ մոտ տվյալ հայեցակարգի իրագործման դեպքում 2015-2017 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերում լրացուցիչ նշվել է 76 մլրդ ռուբլու կարիք» 2015 թվականին` 16 մլրդ ռուբլի, 2016 և 2017 թվականներին` 30 միլիարդական ռուբլի»,– ասել է Սիլուանովը։

Ֆինանսների նախարարն առաջարկել է կառավարության որոշման մեջ ընդգրկել կետ այն մասին, որ ֆինանսավորման ծավալների բոլոր ճշգրտումները կլինեն պետական ծրագրերի շրջանակում առանց դաշնային բյուջեից միջոցների լրացուցիչ ստացման։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև