ՌԴ ԿԲ–ն Վճարային քարտերի ազգային համակարգի ստեղծմանը 500 մլն ռուբլի է հատկացրել

29.08.2014 13:40
ՌԴ ԿԲ–ն Վճարային քարտերի ազգային համակարգի ստեղծմանը 500 մլն ռուբլի է հատկացրել

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկն անցել է Վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ) ֆինանսավորմանը։ Իրավաբանական անձանց միասնական ռեեստրի գրառման մեջ նշված է, որ կարգավորիչը «ՎՔԱՀ» ԲԲԸ–ի կանոնադիր կապիտալ 500 մլն ռուբլի է ուղղել։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 100 հազար ռուբլի անվանական արժեքով 5 հազար բաժնետոմս։ Չի բացառվում, որ այդ գումարը կավելանա։ Այդ մասին, ինչպես գրում է Banki.ru–ն, հայտնել են կարգավորիչի մամուլի ծառայությունում։

«Ռուսաստանի բանկն իրավունք ունի հետագայում որոշում ընդունել «ՎՔԱՀ» ԲԲԸ–ի կանոնադիր կապիտալի չափը փոխելու մասին»,– հայտնել են կարգավորիչի մամուլի ծառայությունից։ – Բացի այդ, «ՎՔԱՀ» ԲԲԸ–ի կանոնադրական կապիտալի չափը (500 մլն ռուբլի), որի միակ սահմանադիրը (№ 161-ФЗ oրենքի համաձայն) Ռուսաստանի բանկն է, կարող է չհամընկնել Վճարային քարտերի ազգային համակարգի ստեղծման ընդհանուր ծավալի հետ։ Համանուն ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալի չափի համեմատ ՎՔԱՀ-ի ստեղծման ծախսերի ընդհանուր ծավալի գերազանցումն ինքնին չի կարող կապիտալի ավելացման պատճառ լինել»:

Ինչպես նշվում է ՎՔԱՀ-ի կանոնադրության մեջ, ԲԲԸ-ն իրավունք ունի լրացուցիչ թողարկել նույն անվանական գնի (4 մլրդ ռուբլու) մոտ 40 հազար բաժնետոմս: Այդ դեպքում ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը կաճի՝ հասնելով 4,5 մլրդ ռուբլու: Ավելի վաղ ՎՔԱՀ-ի ստեղծման նախագիծը ԿԲ-ի կողմից գնահատվում էր 9-10 մլրդ ռուբլի: Կանոնադրության համաձայն՝ արգելվում է ցանկացած ընկերության և բանկի (բացի ԿԲ-ից) ձեռք բերել ՎՔԱՀ-ի 10 տոկոսից ավելին: Միաժամանակ կանոնադրության  4.1.4 կետի համաձայն՝ թույլատրվում է Ռուսաստանի բանկի մասնաբաժնի նվազում մոտ 50 տոկոսով, սակայն միաժամանակ կարգավորիչն, ամեն դեպքում, կվերահսկի ԲԲԸ-ն: Ըստ կանոնադրության՝ վերահսկողությունը կիրականացվի Ռուսաստանի բանկի հատուկ ներկայացուցչի միջոցով, որը վետոյի իրավունք կունենա բաժնետերերի կողմից ընդունված ցանկացած որոշման նկատմամբ:

Ինչպես նշվում է ԴՀԾ-ի փաստաթղթերում՝ նոր ԲԲԸ-ի գործունեության հիմնական տեսակը «տվյալների մշակումն է», բաժնետոմսերի ռեեստրերը վերահսկում է «Նոր կարգավորիչ» ՓԲԸ-ն, իսկ ՎՔԱՀ ընկերությունը գործելու է Կենտրոնական բանկի շենքում: ՎՔԱՀ-ի սպասարկման հիմնական տարբերանշանը կդառնա ԿԲ-ի կողմից հաստատված ռուբլու գրաֆիկական նշանը:

Հուլիսի 11-ին ՎՔԱՀ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում հաստատվել է UCS-ի ղեկավար Վլադիմիր Կոմլևը, ով մինչև հիմա, ըստ «ՍՊԱՐԿ-Ինտերֆաքս»-ի տվյալների, զբաղեցնում է այդ պրոցեսինգային ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև