Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 78,6 մլն դոլար

01.09.2014 14:41
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 78,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 78,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 409,57 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել ավելի քան 7,2 մլն եվրո և 963,5 մլրդ ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 539,02 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,23 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 94,6  մլն դոլար, շուրջ 12 մլն եվրո և մոտ 93,3 մլն ռուբլի` համապատասխանաբար 410,73 դրամ, 543,45 դրամ և 11,38 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի օգոստոսի 18-ից 24–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 42,3 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 36,9 մլն դոլար։ ($1 –ը` 411,23 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև