ՎՏԲ Հայաստան Բանկը նորոգել և սարքավորել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության N 21 դպրոցի մաթեմատիկայի կաբինետը

01.09.2014 16:28
ՎՏԲ Հայաստան Բանկը նորոգել և սարքավորել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության N 21 դպրոցի մաթեմատիկայի կաբինետը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Հայաստան Բանկ–ը նոր ուսումնական տարվա նախաշեմին նորոգել և սարքավորել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցի մաթեմատիկայի կաբինետը։ Դպրոցին փոխանցվել են համակարգչային տեխնիկա և մուլտիմեդիոն պրոեկտոր։

«Հուսով եմ, որ նորացված կաբինետում աշխատելն ավելի թեթև և ավելի ուրախ կլինի, իսկ մաթեմատիկայի պես բարդ, բայց կարևոր առարկայի ուսուցումն աշակերտների համար հաճելի զբաղմունք կլինի, որը ընթացքում երեխաները շատ նոր բան կարող են իմանալ աշխարհի մասին. չէ՞ որ, ինչպես ասել է հայտնի գիտնական և փիլիսոփա Ռոջեր Բեքոնը, «մեր աշխարհի կառուցվածքն անհնար է առանց մաթեմատիկա իմանալու»»,– ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը երկուշաբթի կաբինետի բացման արարողության ժամանակ։

Դեսպանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց ՎՏԲ Հայաստան Բանկի ղեկավարությանը և նրանց, ովքեր մտահղացումը կյանքի կոչեցին։

ՎՏԲ Հայաստան Բանկ ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշեց, որ բանկը դպրոցին առաջին տարին չէ, որ աջակցում է։

«Մեզ հաճելի է այսպիսի նվեր անել ուսումնական տարվա սկզբին։ Երեխաները հնարավորություն ունեն պարապել նորոգված լուսավոր կաբինետում, որը զինված է անհրաժեշտ սարքավորումներով»,– ասաց Գուսևը։

Նա ասաց, որ բանկի ջանքերով համակարգչային տեխնիկայով է զինվել նաև ինֆորմատիկայի կաբինետը, նորոգվել և սարքավորվել են ռուսաց լեզվի երկու կաբինետները։ Նա միաժամանակ հույս հայտնեց, որ այդ ավանդույթը կշարունակվի նաև հետագայում։

Դպրոցի ղեկավարությունը Յուրի Գուսևին շնորհակալական նամակ է հղել։ Հյուրերը շնորհավորեցին երեխաներին Գիտելիքի օրվա առթիվ` մաղթելով հաջող ուսումնական տարի, և անցան դպրոցի բոլոր մասնաշենքերով։

ՌԴ ՊՆ թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցը բացվել է 1994թ. սեպտեմբերի 1-ին` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից` Հայաստանի տարածքում ՌԴ ԶՈՒ մարտական վարչությանը կից ՌԴ ԶՈՒ զինծառայողների երեխաների կրթության համար: Դպրոցում գործում են բարեկարգ դասարաններ, սպորտային և միջոցառումների դահլիճ, ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներ, արհեստանոցներ, համակարգչային դասարաններ, ինտերակտիվ ուսուցման դասասենյակ: Դպրոցում սովորում է 470 աշակերտ։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։

Բանկի հաշվետվության համաձայն` ՎՏԲ Հայաստան Բանկի ակտիվները 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել են 307.6 մլրդ դրամ (2013 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ 2,6%–ի աճ), պարտավորությունները` 262.5 մլրդ դրամ (0,12%–ի աճ), վարկային ներդրումները` 229,9 մլրդ դրամ (5,9%)։ Միաժամանակ բանկի զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 537 մլն դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է 45.1 մլրդ դրամ (20,3%)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև