Հայաստանի փողի բազան հուլիսին ավելացել է 10,4%-ով և կազմել 787,4 մլրդ դրամ

01.09.2014 16:48
Հայաստանի փողի բազան հուլիսին ավելացել է 10,4%-ով և կազմել 787,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի բազան 2014 թ.-ի հուլիսին, այս տարվա հունիսի համեմատ, ավելացել է 10,4 տոկոսով և կազմել է մոտ 787,4 մլրդ դրամ: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՎԾ-ից՝ հիմնվելով ՀՀ ԿԲ-ի նախնական տվյալների վրա, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկը հուլիսի վերջին կազմել է մոտ 413,1 մլրդ դրամ՝ հունիսի գրանցված մոտ 403,3 մլրդ դրամի համեմատ:

Պարտադիր պահուստների մեծությունը դրամով կազմել է ավելի քան 183,6  մլրդ դրամ՝ հունիսի վերջին գրանցված ավելի քան 171,6  մլրդ դրամի փոխարեն, պարտադիր պահուստներն արտարժույթով կազմել են ավելի քան 186,7 մլրդ դրամ՝ հունիսի վերջին գրանցված 133,7 միլիարդ դրամի փոխարեն:

Զուտ միջազգային պահուստները (փոխարկելի արտարժույթով, առանց սեփականաշնորհման միջոցների) 2014 թ.-ի հուլիսի վերջին կազմել են ավելի քան 532,6 մլրդ դրամ՝ հունիսի համեմատ ավելանալով 12,3 տոկոսով:

Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակամիջոցում կազմել է մոտ 254,8 միլիարդ դրամ՝ հունիսի վերջի 238,8 մլրդ. դրամի փոխարեն: (1 դոլարը 411,23 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև