Հայաստանի միջազգային համախառն պահուստները հուլիսին ավելացել են 7,8%-ով՝ հասնելով 1 912,6 մլն դոլարի

01.09.2014 16:55
Հայաստանի միջազգային համախառն պահուստները հուլիսին ավելացել են 7,8%-ով՝ հասնելով 1 912,6 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները հուլիսին կազմել են 1 912,6 մլն դոլար՝ ամսվա ընթացքում ավելանալով 7,8 տոկոսով: Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները:

Միաժամանակ ակտիվների ճնշող մեծամասնությունը պահվում է փոխարկելի  արժույթով ($1 891,1 մլն):

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՀ-ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 8,2 մլն դոլար (1 դոլարը՝ $411,23 դրամ): –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև