ԼՂՀ վարչապետը Հայաստանի ԿԲ–ի ղեկավարի հետ ֆինանսատնտեսական նախագծեր է քննարկել

01.09.2014 17:00
ԼՂՀ վարչապետը Հայաստանի ԿԲ–ի ղեկավարի հետ ֆինանսատնտեսական նախագծեր է քննարկել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շաբաթ օրն ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական մի շարք հարցեր։ Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել որոշ ծրագրերի մանրամասների վերաբերյալ:

Վարչապետը ողջունել է Ջավադյանին և գոհունակություն հայտնել ԼՂՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև առկա համագործակցության մակարդակից:

Նա համոզմունք է հայտնել, որ իրագործվող ծրագրերը խթան կհանդիսանան ԼՂՀ տնտեսության զարգացմանը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահն իր հերթին բարձր է գնահատել համագործակցության աստիճանը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցելու Արցախի ֆինանսաբանկային ոլորտի զարգացման գործին: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև