Հայաստանի արտաքին պարտքը II եռամսյակում կրճատվել է 1.2%–ով` դառնալով 3.85 մլրդ դոլար

01.09.2014 17:05
Հայաստանի արտաքին պարտքը II եռամսյակում կրճատվել է 1.2%–ով` դառնալով 3.85 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պետական պարտքը 2014 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 3 850.4 մլն դոլար`  տարեսկզբի համեմատ նվազելով 1.2 տոկոսով, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ տվյալներով` արտաքին պետպարտքի մոտ 67.5 տոկոսը կամ 2599,2 մլն դոլարը բաժին է ընկնում բազմակողմանի վարկերին։ Միաժամանակ, Հայաստանին տրամադրած բազմակողմանի վարկերի կառուցվածքում Համաշխարհային բանկի վարկերը կազմում են ճնշող մեծամասնությունը` մոտ 41.5 տոկոս կամ 1 596.9 մլն դոլար` ավելանալով 0.8 տոկոսով։

ՎԶԵԲ–ի վարկերը երկրորդ եռամսյակում կազմել են 24.7 մլն դոլար, Եվրոպական ներդրումային բանկինը` 41,1 մլն դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամինը` 67մլն դոլար, ՕՊԵԿ–ինը` 35 մլն, Զարգացման ասիական բանկինը` 251.6 մլն դոլար, ԱՄՀ–ինը` 494.3 մլն դոլար, ԵՄ–ինը` 88.5 մլն դոլար։

Երկկողմ վարկերը կազմել են 559 մլն դոլար` ավելանալով 1.9 տոկոսով։ Երկկողմ վարկերի  կառուցվածքում պարտքի հիմնական մասը բաժին է ընկնում վարկերին Ճապոնիայից` 299.2 մլն դոլար և Գերմանիայից` 222.5 մլն դոլար։ ԱՄն–ի տրամադրած վարկերը կազմել են 26.3 մլն դոլար, Ֆրանսիայինը` 5.27 մլն դոլար և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամինը` 5.6 մլն դոլար։

Միաժամանակ, առևտրային բանկերի վարկերը երկրորդ եռամսյակում կազմել են մոտ 17.2 մլն դոլար։
Հայաստանի արտաքին պետպարտքը, որը գոյացել է ոչ ռեզիդենտների ձեռք բերած արժութային պետական պարտատոմսերից (եվրապարտատոմսեր), կազմել է 673.5 մլն դոլար, իսկ ոչ ռեզիդենտների ձեռք բերած պետպարտատոմսերից` մոտ 1.4 մլն դոլար։

2014 թվականի օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 4 525,2 մլրդ դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև