Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը հուլիսին աճել են 2,5%–ով` հասնելով 26,3 մլրդ դրամի

02.09.2014 14:29
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը հուլիսին աճել են  2,5%–ով` հասնելով 26,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2014թ.–ի հուլիսին, հունիսի համեմատ, աճել են 2,5 տոկոսով  և ամսվա վերջում կազմել 26,3 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,41 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի մոտ 86,9 տոկոսը կամ շուրջ 22,8 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին:

Բանկերի երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 112,8 մլրդ դրամ` ավելանալով 0,9 տոկոսով, դրանցից մոտ 59,4  մլրդ դրամը` կարճաժամկետ։

ԱՎԾ-ի տվյալների համաձայն` Հայաստանի բանկերի վարկային ներդրումներն ընթացիկ տարվա հուլիսին կազմել են 1 717,7 մլրդ դրամ` ամսվա ընթացքում նվազելով 0,35%-ով։ Միաժամանակ վարկային ներդրումների մոտ 1 060,6 մլն դրամը բաժին է հասնում արտարժույթով վարկերին։

2014 թվականի հուլիսի դրությամբ հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են մոտ 1 856,8 մլրդ դրամ։ ($1 –ը՝ 411,26 դրամ)-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև