Անելիք Բանկը միացել է Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգին

02.09.2014 14:55
Անելիք Բանկը միացել է Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը միացել է արագ դրամական փոխանցումների Sigue Money Transfer (հաճախորդներին նախկինում հայտնի որպես CoinStar) համակարգին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի հաճախորդները աշխարհի 100-ից ավելի երկրներում կարող են առանց հաշիվ բացելու ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ սկսած 1.3% միջնորդավճարից: Հայաստանից փոխանցումներ կարելի է կատարել ԱՄՆ դոլարով ու եվրոյով, իսկ ստանալ` նաև ՌԴ ռուբլով:

Ինչպես նշեց Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, հաճախորդներն ակտիվորեն օգտվում են դրամական փոխանցումների համակարգերից, և բանկը մենք ձգտում է տրամադրել նրանց այս ծառայության առավել լայն ընտրանի:

«Տարվա սկզբից մինչ այժմ սա արդեն 4-րդ նոր դրամական փոխանցումների համակարգն է, որին միանում է Անելիք Բանկը: Այս ոլորտի մեր համեմատաբար նոր գործընկերներն են IntelExpres, Tandem Transfers և Avers դրամական փոխանցումների համակարգերը, իսկ ավելի երկարաժամկետ համագործակցություն Անելիք Բանկն ունի Anelik և MoneyGram համակարգերի հետ»,– ասաց նա։

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 պետական լիցենզիա։ «Անելիք Բանկի» բաժնետոմսերի 100–տոկոսանոց սեփականատերն այսօր լիբանանյան CreditBank–ն է։

Հունիսի 30–ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 69.2 մլրդ դրամ (տարեսկզբից աճը`15,3%), պարտավորությունները` 56,9 մլր դրամ (աճը` 21,3%), կապիտալը`12,3 մլրդ դրամ (անկումը` 6,2%), վարկային ներդրումները` 47 մլրդ դրամ (աճը` 21,9%). ($1 – 411,26 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև