ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիության ցուցանիշներով բացարձակ առաջատարն է Հայաստանի բանկերի շրջանում

02.09.2014 17:07
ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիության ցուցանիշներով բացարձակ առաջատարն է Հայաստանի բանկերի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիության ցուցանիշներով բացարձակ առաջատարն է Հայաստանի բանկերի շրջանում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիության բոլոր ցուցանիշներով հերթական անգամ դարձել է բացարձակ առաջատար Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում` ըստ 2014թ. առաջին կիսամյակում «IPM Research» մարքետինգի և հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցման», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հարցումն անցկացվել է Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում, հարցմանը մասնակցել է 1,200 մարդ:

Հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են հարցեր, այսպես կոչված, Top of Mind պարամետրերի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս պարզել բանկերի բրենդի մասին հանպատրաստից իմացության մակարդակը, ինչպես նաև հուշմամբ իմացության մակարդակը և MA Index-ի վերաբերյալ, որը նկարագրում է բանկի բրենդի կարգավիճակը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցությունում մյուս բրենդների հետ միասին:

Անցկացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ նշված ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկը բացարձակ առաջատար է Երևանում ու Հայաստանի այլ խոշոր քաղաքներում բրենդի իմացության բոլոր պարամետրերով:

«Բանկը պահպանում է առաջատարի իր դիրքերը Հայաստանի բանկերի շրջանում, իսկ վերջին տարում տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասին հանպատրաստից իմացության ընդհանուր ցուցանիշի աճ ինչպես Երևանում, այնպես էլ շրջանների քաղաքներում», - նշվում է հաղորդագրության մեջ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի շրջանում զբաղեցնում է առաջին տեղը հուսալիության ցուցանիշով: Հարցվածների մեծ մասը որպես ամենահուսալի հայաստանյան բանկ նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկը», - նշեցին մամուլի ծառայությունից:

Հաջորդ կարևոր գործոնը Marketing Asset Index-ն է, որով բանկը նույնպես առաջատարն է: Բանկի մասին ընդհանուր կարծիքի ձևավորման գործում առաջնային են հուսալիությունն ու կայունությունը, կարևոր է որակյալ սպասարկումն ու բանկի աշխատակիցների կոմպետենտ լինելը: ՎՏԲ-Հայաստան Բանկի վերաբերյալ գոհունակության ցուցիչը Հայաստանի այլ բանկերի ցուցանիշներից բարձր է:

Ինչպես նշել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, բրենդի իմացության ոլորտում անցկացված հերթական հետազոտությունը ի հայտ է բերել բրենդի ճանաչելիության բոլոր ցուցանիշներով ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջատար դիրքերի պահպանման փաստը ՀՀ բանկերի շրջանում:

«Մենք շատ ուրախ ենք, որ տարեցտարի մեր բրենդը բարձր են գնահատում բանկային ծառայությունների սպառողները: Առաջատարի դիրքը հետագայում նույնպես պահպանելու համար մենք շարունակում ենք կիրառել արդյունավետ լուծումներ մարքետինգի ու PR ոլորտում, ապահովել պրոդուկտային շարքի բազմազանությունը, լավ սպասարկումը», - ավելացրել է նա:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ:

ՎՏԲ-Հայաստան բանկը շուկայի առաջատարն է թողարկված միջազգային քարտերի քանակով: Բանկն ունի սեփական պրոցեսինգային կենտրոնը, որը մրցակցային առավելություն է ապահովում ՀՀ-ի քարտային շուկայում:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 312,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 268,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 230,3 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 44 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 664,5 մլրդ դրամ, ինչը 2013 թ.-ի երկրորդ եռամսյակից պակաս է մոտ 1,4 անգամ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև