Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը հուլիսին աճել է 1.3%–ով` հասնելով 1,7 տրլն դրամի

03.09.2014 16:28
Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը հուլիսին աճել է 1.3%–ով` հասնելով 1,7 տրլն դրամի

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը 2014թ.–ի հուլիսի վերջին կազմել է մոտ 1 665,3  մլրդ դրամ` ամսվա ընթացքում ավելանալով 1.3 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` ռեզիդենտներից ստացված ավանդները հաշվետու ամսում կազմել են 1 235,1 մլրդ դրամ` ավելանալով 0.4 տոկոսով։ Միաժամանակ ռեզիդենտներից ստացված դրամային ավանդները կազմել են 502.7 մլրդ դրամ (2.7 տոկոս աճ), իսկ արտարժույթով ավանդները` 732.4 մլրդ դրամ (1.2 տոկոս անկում)։

Ռեզիդենտների ցպահանջ ավանդներն հուլիսի վերջին կազմել են մոտ 379.3 մլրդ դրամ (1.2 տոկոս աճ), որից դրամային ավանդները կազմել են 202.6 մլրդ դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 176.7 մլրդ դրամ։

Միաժամանակ ռեզիդենտների ժամկետային ավանդները 2014 թ.–ի հուլիսին կազմել են 855.8 մլրդ դրամ, որից դրամային ավանդները` մոտ 300 մլրդ դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 555.3 մլրդ դրամ։

2014 թ.–ի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ ($1-ը` 411.29 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև