Հայաստանում խաղատների երաշխիքային ավանդների պահանջներ կսահմանվեն

04.09.2014 15:24
Հայաստանում խաղատների երաշխիքային ավանդների պահանջներ կսահմանվեն

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Վիճակախաղերիի մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ խաղատների երաշխիքային ավանդների պահանջներ կսահմանվեն:

Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, երաշխիքային ավանդները, որոնք խաղատան կազմակերպիչները պարտավոր են ներդնել անմիջապես բացման ժամանակ, նախատեսված են շահումները վճարելու համար:

Ինչպես նշվում է որոշման՝ հավանության արժանացած նախագծում, երաշխիքային ավանդը չի կարող օգտագործվել որևէ այլ նպատակի համար:

Ֆինանսների նախարարությանը երաշխիքային դեպոզիտի փոխանցման փաստաթղթերը պետք է պարտադիր կարգով կցվեն փաստաթղթերի փաթեթին, որոնք ներկայացվում են խաղատուն բացելու համար: Առանց դեպոզիտի խաղատուն բացելու թույլտվություն չի տրամադրվի:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև