ՌԴ ԿԲ–ն խնդրում է չդրդել իրեն առանցքային դրույքաչափի բարձրացմանը

05.09.2014 14:03
ՌԴ ԿԲ–ն խնդրում է չդրդել իրեն առանցքային դրույքաչափի բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ Կենտրոնական բանկը ցանկանում է, որ կառավարությունը նրա հետ քննարկի հարկային փոփոխությունները, հակառակ դեպքում դա կարգավորիչին դրդում է զսպել գնաճը տնտեսության աճի համար վնասակար միջոցներով։ Այդ մասին, ինչպես գրում է Banki.ru–ն, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԿԲ նախագահի առաջին տեղակալ Քսենիա Յուդաևան։ Խոսքը վաճառքներից գանձվող հարկի մասին է, որը կարող է ներդրվել 2015 թվականի հունվարի 1–ից։

«Մենք կցանկանայինք կառավարության հետ քննարկել այն հարցը, որ նրանք, նմանատիպ որոշումներ կայացնելիս հաշվի առնեն դրանց ազդեցությունն ընդհանուր գնաճի վրա և դրանք անցկացնեն այնպես, որ չհանգեցնեն գնաճի կտրուկ թռիչքաձև աճի, չազդեն միջնաժամկետ տնտեսական ակնկալիքների վրա և չդրդեն մեզ գնաճի տեսանկյունից անհրաժեշտ, բայց տնտեսական աճի տեսանկյունից վնասակար քաղաքականության»,– պարզաբանել է Յուդաևան։

Բացի այդ, Յուդաևան հաստատել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի (ՈՒՆՌՀ) վերաբերյալ նախկին հայտարարությունը` «Ընթացիկ օրենսդրությամբ, ՈՒՆՌՀ–ի ակտիվները չեն կարող փոխանցվել ԿԲ–ին»։ Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել են ՈՒՆՌՀ–ի և Արտահանողական վարկերի ապահովագրության գործակալության, ՎԷԲ–ի դուստր կառույցների հանձնման մասին Ռուսաստանի բանկին կամ Ռոսգույքին` պատժամիջոցների ռիսկերի կրճատման համար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև