Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2014
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archive for September 8th, 2014

    NASDAQ OMX Արմենիայում դոլարով և եվրոյով գործարք սեպտեմբերի 8–ին չի կատարվել

    Monday, September 8th, 2014

    NASDAQ OMX Արմենիայում 2014 թվականի սեպտեմբերի 8–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել: Այդ մասին վկայում են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,4 կետով և 409.7 դրամ է կազմել

    Monday, September 8th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 8–ի արդյունքներով, սեպտեմբերի 5–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.04 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 409.7 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Ուկրաինան Համաշխարհային բանկից 500 մլն դոլար է ստացել

    Monday, September 8th, 2014

    Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը երկուշաբթի առաջին փոխառության 500 մլն դոլարն է ստացել Համաշխարհային բանկից, հաղորդում է Փրայմը` հղում անելով գերատեսչության կայքին։

    ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ կազմել է մոտ 7.5 մլն դոլար

    Monday, September 8th, 2014

    «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այս տարվա սեպտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 7,5 մլն դոլար՝ օգոստոսի 25–29-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 17.5 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 81,5 մլն դոլար

    Monday, September 8th, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 81,5 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 410,18 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: