ՎԶԵԲ-ը սեպտեմբերի 11-12-ը Հայաստանում կոշտ թափոնների կառավարմանը նվիրված սեմինար կկազմակերպի

09.09.2014 15:54
ՎԶԵԲ-ը սեպտեմբերի 11-12-ը Հայաստանում կոշտ թափոնների կառավարմանը նվիրված սեմինար կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Սեպտեմբերի 11-12-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը Ծաղկաձորում  կոշտ թափոնների կառավարմանը նվիրված սեմինար կկազմակերպի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Սեմինարի ժամանակ, որը մեկնարկում է սեպտեմբերի 11-ին ժամը 10:00-ին Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցում, ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը:
Սեմինարին հրավիրված են 60 փորձագետներ ութ երկրներից, որոնց թվում են՝ Բելառուսը, Վրաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Տաջիկստանը, որոնք փորձի փոխանակում կիրականացնեն կոշտ թափոնների ծրագրերի իրականացման հարցերում: Միջոցառումը նաև կծառայի որպես հարթակ՝ քննարկելու և վերլուծելու այն գործոնները, որոնք ազդում են տարածաշրջանում նման ծրագրերի  հաջողության վրա:

ՎԶԵԲ-ի ծրագրերն աջակցում են սանիտարական աղբավայրերի և փոխաբեռնման  կայանների շինարարության և շահագործման, հին աղբավայրերի փակման, ինչպես նաև թափոնների կառավարման ընկերությունների համար հավաքման և տրանսպորտային միջոցների և սարքավորումների մատակարարման ոլորտներում ներդրումներին:

Սեմինարը բանկին կտրամադրի եզակի հնարավորություն՝ հիմնվելու առ այսօր կուտակված փորձի վրա, ինտեգրելու այս փորձառությունը նախապատրաստվող ծրագրերում և ուժեղացնելու կիրարկման կարողությունները առկա և ապագա հաճախորդների շրջանում, միևնույն ժամանակ տրամադրելով տարբեր երկրներից գործընկերների հետ կապեր հաստատելու և շփվելու հնարավորություն:

«ՎԶԵԲ-ը դիտարկում է Հայաստանում կոշտ թափոնների երկու ծրագրեր իրականացնելու հնարավորություն՝ Կոտայքի մարզի և Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրերը, որոնց նպատակն է ֆինանսավորել Հայաստանում ԵՄ-ի պահանջներին համապատասխանող աղբավայրերի կառուցումը և համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը: Այս նախաձեռնությունը ՎԶԵԲ-ի հանձնառություններից մեկն է, և նրա նպատակը ամբողջ երկրում ուժեղացված մունիցիպալ ենթակառուցվածքների ապահովումն է», - նշվում է հաղորդագրության մեջ:

Լրագրողները սեմինարի շրջանակում հնարավորություն կունենան հարցազրույց անցկացնելու ՎԶԵԲ-ի՝ կոշտ թափոնների խնդիրներով զբաղվող բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

ԶԼՄ-ների հետաքրքրված ներկայացուցիչները կարող են դիմել Լորետա Մարտիկյանին ([email protected]  +995577221120) կամ Անուշ Կարապետյանին (37410514805): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև