ՀՀ ԿԲ-ի համախառն արտաքին պարտավորությունները հուլիսին կրճատվել են 0,8%–ով՝ դառնալով 609.9 մլն դոլար

09.09.2014 16:05
ՀՀ ԿԲ-ի համախառն արտաքին պարտավորությունները հուլիսին կրճատվել են 0,8%–ով՝ դառնալով 609.9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ի համախառն արտաքին պարտավորությունները 2014թ.-ի հուլիսին, այս տարվա մայիսի համեմատ, կրճատվել են մոտ 0,8 տոկոսով և կազմել 609.9 մլն դոլար, նշված է ՀՀ ԿԲ-ի 2014 թ.-ի հուլիսի տեղեկագրում:

Միաժամանակ ԿԲ-ի արտաքին պարտքի առավելագույն մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել ԱՄՀ-ի վարկերին՝ մոտ 52,5 տոկոս կամ 320.1 մլն դոլար (ամսվա ընթացքում 1,86 տոկոսի անկում):

Միաժամանակ SDR-ի տեղաբաշխումը 2014 թ.-ի հուլիսին կազմել է 134.8 մլն դոլար (0,88 տոկոսի անկում) և այլ վարկերինը՝ 154.2 մլն դոլար:

ՀՀ ԿԲ-ի այլ արտաքին պարտավորությունները 2014թ.-ի հուլիսին կազմել են 0,8 մլն դոլար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև