Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները հուլիսին աճել են 9.6%` հասնելով 267 մլրդ դրամի

09.09.2014 16:16
Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները հուլիսին աճել են 9.6%` հասնելով 267 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2014թ.–ի հուլիսին կազմել են 267 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 9.6 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ` 2014 թվականի հուլիսի ամենամսյա տեղեկագրում։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի պետպարտատոմսերում ռեզիդենտների ներդրումները 2014 թվականի հուլիսին կազմել են մոտ 266,48 մլրդ դրամ` նվազելով 9.7 տոկոսով։

Միաժամանակ, Հայաստանի պետական պարտատոմսերում հայկական բանկերի կատարած ներդրումները կազմել են մոտ 127,7 մլրդ դրամ` նվազելով 1.6 տոկոսով,  իսկ ՀՀ ԿԲ ներդրումները կազմել են մոտ 43.9 մլրդ դրամ` նվազելով 22.6%-ով։

Պետական պարտատոմսերում ոչ բանկային գործակալներն ու դիլերները հուլիսին ներդրումներ չեն կատարել, իսկ ոչ բանկային ներդրողները կատարել են 31.8 մլրդ դրամի ներդրում (մոտ 1.6%–ի աճ)։Ոչ ռեզիդենտների ներդրումները պետական պարտատոմսերում կազմել են 567 մլն.։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև