Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկրում կատարած գործարքների ծավալը հուլիսին ավելացել է 17,3%-ով` հասնելով 6,8 մլրդ դրամի

09.09.2014 17:54
Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկրում կատարած գործարքների ծավալը հուլիսին ավելացել է 17,3%-ով` հասնելով 6,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի բոլոր տեսակի պլաստիկ քարտերով 2014 թ.–ի հուլիսին արտերկրում իրականացրած գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 6,8 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 17,3 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԿԲ–ի 2014 թ.–ի հուլիսի ամենամսյա տեղեկագրում։
Գործարքների թիվը կազմել է մոտ 132,7 հազար  (ամսվա ընթացքում աճը կազմել է 12,9 տոկոս)։

Միաժամանակ քարտերի միջոցով իրականացված անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է ավելի քան 4,9 մլրդ դրամ, ինչը 2,7 տոկոսով ավել է 2014 թ.–ի հունիսի ցուցանիշից:

Պլաստիկ քարտերի միջոցով հանրապետության սահմաններից դուրս իրականացված կանխիկացման ծավալը հուլիսին կազմել է 1,87 մլրդ դրամ` հունիսին գրանցված 1,9 մլրդ դրամի համեմատ (2,4 տոկոսի անկում)։

Այս տարվա հուլիսի վերջին դրությամբ հաճախորդներին պլաստիկ քարտեր է տրամադրել և սպասարկել Հայաստանի տարածքում գործող 21 առևտրային բանկ։ Միաժամանակ 19 առևտրային բանկ մասնակցում է ArCa միասնական վճարային համակարգին ($1 – 409,69 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև