NASDAQ OMX Արմենիայում դոլարով և եվրոյով գործարքներ արդեն երրորդ օրն անընդմեջ չեն իրականացվում

09.09.2014 18:01
NASDAQ OMX Արմենիայում դոլարով և եվրոյով գործարքներ արդեն երրորդ օրն անընդմեջ չեն իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիայում 2014 թվականի սեպտեմբերի 9–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել: Այդ մասին վկայում են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

Սեպտեմբերի 7-ին և 8-ին ֆոնդային բորսայում ևս արտարժույթով գործարքներ չեն իրականացվել:

Արտարժույթով կատարված վերջին գործարքն իրականացվել է սեպտեմբերի 4–ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված արժեքը կազմում էր 409.68 դրամ մեկ դոլարի դիմաց։

Սեպտեմբերի 9-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են՝ $1 – 409,69 դրամ, €1 – 527,93 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև