Թոսունյան. բնակչության վարկավորվածության մակարդակը չափազանցված է

10.09.2014 15:30
Թոսունյան. բնակչության վարկավորվածության մակարդակը չափազանցված է

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Բնակչության վարկավորվածության ծավալները չափազանցված են։ Այդ մասին հայտարարել է Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը «Ռուս վարկառուների պարտքի բեռնվածության վերլուծություն» տեսությունը ներկայացնելիս, որը պատրաստել է  ՎԿԱԲ–ն ՌԲԱ հետ համատեղ, հայտնում է Банки.ру պորտալի թղթակիցը։

Թոսունյանի կարծիքով` անհրաժեշտ է առանձնացնել վարկավորման առավել խնդրահարույց հատվածներ` վերլուծելով այդ տեղեկությունը, կախված փոխառուների և փոխատվություններ տրամադրող բանկերի կատեգորիաներից։ Բայց ընդհանուր առմամբ շուկան բնութագրվում է ավելի շուտ անբավարար թվով վարկերով, քան ավելորդ պարտքային բեռնվածությամբ։

«Ես կարծում եմ, որ մենք ավելի շատ պետք է մտածենք վարկային շուկայի դիստրոֆիայի մասին, այդ թվում` սպառողական ոլորտում, քան իբր դրա վարկավորվածության մասին և չվախեցնենք մեր հասարակությանն արևմտյան ճգնաժամերով»,– ասաց Թոսունյանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև