Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում հուլիսին իրականացված գործարքների ծավալը կազմել է 5,14 մլն դոլար

10.09.2014 17:19
Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում հուլիսին իրականացված գործարքների ծավալը կազմել է 5,14 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում հուլիսին իրականացված գործարքների ծավալը կազմել է 5,14 մլն դոլար՝ հունիսին գրանցված 2,5 մլն դոլարի համեմատ, հաղորդվում է ՀՀ ԿԲ-ի 2014 թ.-ի հուլիսի ամենամսյա տեղեկագրում:

Միաժամանակ հայկական եվրապարտատոմսերի միջին եկամտաբերությունը հուլիսին կազմել է 4,98 տոկոս:

ԿԲ տվյալներով՝ 2014 թ.-ի հունվար-հուլիսին երկրորդային շուկայում հայկական եվրապարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը կազմել է 36,37 մլն դոլար՝ 5,45 տոկոս միջին եկամտաբերությամբ:

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են`  Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc и J.P.Morgan Securities plc: Հունվարի 31–ին հայկական առաջին եվրապարտատոմսերը գրանցվեցին և NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում առքուվաճառքի թույլտվություն ստացան: ($1 – 409,69 դրամ) —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև