Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվար-հուլիսին ավելացել են 2,7%-ով՝ կազմելով մոտ 967,9 մլն դոլար

11.09.2014 12:39
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվար-հուլիսին ավելացել են 2,7%-ով՝ կազմելով մոտ 967,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակներով այս տարվա հունվար-հուլիսին ստացվել է ավելի քան 967,9 մլն դրամական միջոց, ինչը 2,7 տոկոսով ավել է 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ 2014 թ.-ի հուլիսի ամենամսյա տեղեկագրում:

2014 թ.-ի 7 ամսվա ընթացքում Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ծավալը կազմել է մոտ 196,6 մլն դոլար՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 175,9 մլն դոլարի համեմատ (11,7 տոկոսի աճ): Դրամական մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 771,3 մլն դոլար՝ 2013 թ.-ի հունվար-հուլիսին գրանցված մոտ 766,1 մլն դոլարի համեմատ:

Հայաստան ստացված դրամական միջոցների ճնշող մասը բաժին է հասնում Ռուսաստանին՝ հանրապետություն ստացված մասնավոր փոխանցումների համախառն ծավալի 82,2 տոկոսը: Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները յոթ ամսում կազմել են մոտ 796,6 մլն դոլար (0,05 տոկոսի անկում), իսկ հանրապետությունից ՌԴ փոխանցված գումարի արտահոսքը՝ 111,8 մլն դոլար (11,8 տոկոսի աճ):

Միայն 2014 թ.-ի հուլիսին հանրապետություն է փոխանցվել 194,7 մլն դոլար՝ 2013 թ.-ի հուլիսի համեմատ ավելանալով 4,42 տոկոսով: 2014 թ.-ի հուլիսին Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ծավալը կազմել է մոտ 30,2 մլն դոլար՝ 2013 թ.-ի հուլիսին գրանցված 26,3 մլն դոլարի համեմատ: Դրամական մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 164,5 մլն դոլար՝ 2013 թ.-ի հուլիսին գրանցված 177,4 մլն դոլարի համեմատ:

ԿԲ-ի տվյալների համաձայն՝ դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքը 2013 թ.-ին կազմել է 1 869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ-ի մոտ 17,3 տոկոսը ($1 – 409,50 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև