ԿԲ նախագահը կմասնակցի Քիշնևում կայանալիք Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի նիստին

11.09.2014 13:36
ԿԲ նախագահը կմասնակցի Քիշնևում կայանալիք Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի նիստին

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կմասնակցի Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 32-րդ նիստին, որը կանցկացվի սեպտեմբերի 11-13-ը Քիշնևում, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն «Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրներ. ճգնաժամերի տարածում, կառավարում և ֆինանսական կայունություն» թեմայի շուրջ:

Համաժողովին զեկույցով հանդես կգա ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի փոխտնօրեն Մարկ Հորթոնը:

Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբը ստեղծվել է 1998 թ.-ի մայիսին: Ակումբի առաջին նիստն անցկացվել է Թուրքիայում: Ակումբի անդամներն իրենց նիստը կազմակերպում են տարին երկու անգամ, նիստի կենտրոնական թեմաներն են տարածաշրջանում ֆինանսական կայունության պահպանումը, բանկային ոլորտում համագործակցության բարելավումը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև