ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը երկրորդ եռամսյակում կազմել է 1 135,6 մլն դոլար

12.09.2014 15:58
ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը  երկրորդ եռամսյակում կազմել է 1 135,6  մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2014թ.–ի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1 135,6 մլն դոլար՝ եռամսյակի ընթացքում կրճատվելով 1,6 տոկոսով:

Ինչպես նշվում է  Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում, 2013 առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները 577,4 մլն դոլարի արտաքին փոխառություններ են ներգրավել: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտաքին պարտքի սպասարկմանն է ուղղվել 588,6 մլն դոլար։

Երկրորդ եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 11,4 տոկոսը բաժին է ընկել երկարաժամկետ վարկերին, ընդ որում 45,4 տոկոսը բաժին է ընկնում Լյուքսեմբուրգին, 9,6 տոկոսը՝ ԱՄՆ-ին, 6,2 տոկոսը՝ Գերմանիային, 6 տոկոսը՝ ՌԴ-ին, իսկ 24,5 տոկոսը՝ միջազգային կազմակերպություններին:

2014 թ.-ի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը (17,7տոկոս), Լյուքսեմբուրգը (14 տոկոս), Նիդեռլանդները (7,6 տոկոս): Բացի այդ, վարկերի մոտ 36,5 տոկոսը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:
Հայկական ֆինանսական կազմակերպությունների ներգրաված վարկային միջոցների միջին կշռված տոկոսադրույքը երկրորդ եռամսյակի վերջում կազմել է 6,1 տոկոս:

Արտաքին վարկերի շուրջ 48,2 տոկոսը բաժին է ընկնում լողացող տոկոսադրույքով վարկերին (LIBOR, EURIBOR, ԿԲ պետական պարտատոմսեր): Վարկերի մարման միջին ժամկետը 4,3 տարի է:

Հաշվետու ժամանակահատվածում կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն ավելացել է և կազմել ներգրված վարկերի 11,3 տոկոսը։ ($1 –ը` 409,35 դրամ) —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև