Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 89,5 մլն դոլար

16.09.2014 11:18
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 89,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 89,5 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 408,88 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 10,1 մլն եվրո և մոտ 1 մլրդ. ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 527,61 դրամ և 1 ռուբլու դիմաց 10,92 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 99,5 մլն դոլար, շուրջ 13,8 մլն եվրո և մոտ 106,5 մլն ռուբլի` համապատասխանաբար 409,95 դրամ, 531,04 դրամ և 11,08 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի սեպտեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 33,6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34,6 մլն դոլար։ ($1 –ը` 409,06 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև