Հայաստանի առևտրային բանկերի կասկածելի վարկային ներդրումներն I կիսամյակում աճել են 20,3%-ով` հասնելով 18,2 մլրդ դրամի

16.09.2014 16:24
Հայաստանի առևտրային բանկերի կասկածելի վարկային ներդրումներն I կիսամյակում աճել են 20,3%-ով` հասնելով 18,2 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կասկածելի վարկային ներդրումները 2014թ.-ի առաջին կիսամյակում կազմել են 18,2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20,3 տոկոսով, նշված է Հայաստանի ԿԲ–ի` 2014 թ.–ի երկրորդ եռամսյակի տեղեկագրում։

Միաժամանակ Հայաստանի բանկերի ստանդարտ վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1772,8 մլրդ դրամ կամ հայկական բանկերի բոլոր վարկային ներդրումների 94 տոկոսը (նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ գրանցվել է 9,5 տոկոսի աճ)։ Վերահսկվող վարկային ներդրումները կազմել են 58,3 մլրդ դրամ (7,7 տոկոսի անկում), ոչ ստանդարտները` 36,6 մլրդ դրամ (61,4 տոկոսի աճ)։

2014թ.–ի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները կազմել են 1 886,1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9,6 տոկոսով

Հունիսի վերջի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ և Համահայկական բանկը (1 դոլարը`409,06 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև