Հայաստանում բանկոմատների թիվը II եռամսյակում հասել է 1335-ի

16.09.2014 19:20
Հայաստանում բանկոմատների թիվը II եռամսյակում հասել է 1335-ի

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առևտրային բանկերի տեղադրած բանկոմատների թիվը 2014թ.–ի հունիսի վերջի դրությամբ հասել է 1335-ի` մեկ եռամսյակի ընթացքում ավելանալով 38-ով, նշված է ԿԲ 2014թ.–ի երկրորդ եռամսյակի տեղեկագրում։

Միաժամանակ Հայաստանում գործող POS տերմինալների թիվը առաջին եռամսյակի վերջին նվազել է 30-ով և կազմել 6959։

Ըստ ԿԲ տվյալների` երկրում գործող 21 առևտրային բանկերից միայն 19-ն են տրամադրել պլաստիկ քարտեր կամ դրանց սպասարկում։ Այդ 19 բանկերը «ԱրմենիանՔարդ» վճարահաշվարկային համակարգի անդամ են։–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև