Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 18-ին ավելացել է 0,12%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 407,5 դրամ

18.09.2014 19:04
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 18-ին ավելացել է 0,12%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 407,5 դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 18-ին իրականացրած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, սեպտեմբերի 17-ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 407,5 դրամ:

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն՝ այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է մոտ 2,2 մլն դոլարի (շուրջ 896,5 մլն դրամ) 15 գործարք: Միաժամանակ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 18-ին եվրոյով գործարքներ չեն իրականացվել:

Սեպտեմբերի 18-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքները հետևյալն են՝ 1 դոլարը` 407,38 դրամ, 1 եվրոն` 524,3 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև