ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է համագործակցությունը «Սպայկա» ընկերության հետ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է համագործակցությունը «Սպայկա» ՍՊԸ– հետ, որը առաջատար դիրք է զբաղեցնում ՀՀ միջազգային ավտոփոխադրումների շուկայում, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Բանկի և ընկերության համագործակցությունը սկսվել է 2012թ.–ին, իսկ 2013թ.–ի մարտին ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարել է միջազգային ֆակտորինգի առաջին գործարքը ՎՏԲ Ֆակտորինգի (ՎՏԲ խումբ) հետ համատեղ, որի շրջանակում ընկերության համար բացվել է 7 մլն ԱՄՆ դոլարի վարկային սահմանաչափ:

Որպես արգասաբեր ու շարունակական համագործակցության խորհրդանիշ ընկերության 114 բեռնատար ավտոմեքենաների կողմային պատերին առկա է բանկի տարբերանշանը և «Ֆինանսական գործընկեր` ՎՏԲ-Հայաստան Բանկ» գրվածքը:

«Սպայկա» միջազգային փոխադրումների ընկերությունն իրականացնում է բեռնափոխադրումներ Հայաստանից Ռուսաստան, ԱՊՀ երկրներ ու Եվրոպա, զբաղվում է փրփրած պոլիստիրոլից պրոդուկտների արտադրանքով ու փաթեթավորման նյութերի արտադրմամբ, թարմ մրգերի ու բանջարեղենի արտահանմամբ, պահածոների արտադրանքով ու բաշխմամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշում է. «Միջազգային շուկայում ՎՏԲ խմբի բարձր վարկանիշն ու խմբի ներսում հաջող համագործակցությունը նպաստում է արտահանմամբ զբաղվող հաճախորդներին համար լավագույն պայմաններ ապահովելուն, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս ավելացնելու Հայաստանի և այլ երկրների միջև ապրանքաշրջանառությունը: ՎՏԲ տարբերանշանի առկայությունը «Սպայկա» ընկերության բեռնատար ավտոմեքենաների վրա ընդգծում է հաճախորդի հետ ունեցած գործընկերային հարաբերությունները և ծառայում է մեր բանկի` որպես ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի վստահելի մասնակցի իմիջի ամրապնդմանը»։

«Մեր ընկերությունն արդեն մի քանի տարի է օգտվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից: Այս ընթացքում մենք համոզվել ենք, որ բանկը վստահելի գործընկեր է, որը ձգտում է երկարաժամկետ ու սերտ հարաբերություններ ունենալ իր հաճախորդների հետ: Մենք ամրապնդելու և զարգացնելու ենք մեր համագործակցությունը, որը հիմնված է պրոֆեսիոնալիզմի և համագործակցության բարձր մակարդակի վրա»,– նշում է «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյան.

ՎՏԲ-Հայաստան բանկը շուկայի առաջատարն է թողարկված միջազգային քարտերի քանակով: Բանկն ունի սեփական պրոցեսինգային կենտրոնը, որը մրցակցային առավելություն է ապահովում ՀՀ-ի քարտային շուկայում:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 312,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 268,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 230,3 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 44 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 664,5 մլրդ դրամ, ինչը 2013 թ.-ի երկրորդ եռամսյակից պակաս է մոտ 1,4 անգամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մայիսի 25–31)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ ֆինանսական կայունության, վարկային ռիսկերի և բանկային հատվածի շահութաբերության վերաբերյալ Կենտրոնական բանկի ազդակների ազդեցության տակ։ Ուշադրության կենտրոնում էին նաև կապիտալի շուկայի զարգացումը և հաճախորդների պաշտպանության հարցերը

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

Խաղալիքների փոխարեն՝ անմոռանալի օր․ հունիսի 1-ի ուղեցույց Idram&IDBank-ից

Մոտենում է հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ինչը ևս մեկ առիթ է բոլորին հիշեցնելու երեխաների իրավունքների և բարեկեցության կարևորության մասին

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

«Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Յունիբանկի UNIMobile հավելվածում հասանելի են դարձել հեռախոսահամարով դրամական փոխանցումները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img