Հայաստանում գնաճը հունվար-օգոստոսին արձանագրվել է 3,1 տոկոսի սահմանում

19.09.2014 17:18
Հայաստանում գնաճը հունվար-օգոստոսին արձանագրվել է 3,1 տոկոսի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2014 թ.-ի հունվար-օգոստոսին, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3,1 տոկոս: «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ են տրամադրել ՀՀ ԱՎԾ-ից:

Միաժամանակ սպառողական գները հանրապետությունում այս տարվա օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 0,7 տոկոսով:

ԱՎԾ-ի տվյալներով՝ տնտեսական ակտիվության աճը 2014 թ.-ի հունվար-օգոստոսին, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,1 տոկոս:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում գնաճը 2014 թ.-ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ-ի աճը՝ 5,2 տոկոսի սահմանում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև