Հայաստանի ԿԲ-ն արժանացել է AFI-ի զարգացման և ընդլայնման «Լավագույն աջակից» մրցանակի

19.09.2014 19:45
Հայաստանի ԿԲ-ն արժանացել է AFI-ի զարգացման և ընդլայնման «Լավագույն աջակից» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանն ընտրվել է «Սպառողների ունակությունների զորացման և շուկայի վարվելակերպի» աշխատանքային խմբի ղեկավար՝ արժանանալով Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion, AFI) զարգացման և ընդլայնման «Լավագույն աջակից» մրցանակի, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

AFI 6-րդ համաժողովը, որն այս տարի հյուրընկալել էր Տրինիդադ և Տոբագոյի կենտրոնական բանկը, ֆինանսական ներգրավվածության համաշխարհային ասպարեզում նոր հաջողություններ է արձանագրել: Ֆորումին մասնակցել են AFI-ի անդամ 121 հաստատությունների ավելի քան 400 ներկայացուցիչներ:

Ֆորումի մասնակիցները կարևորել են Հայաստանի փորձի կիրառումն AFI-ի անդամ երկրներում` բարձր գնահատելով սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման ոլորտում իրականացված աշխատանքները:

Այժմ Կենտրոնական բանկը AFI-ի հետ համատեղ աշխատում է ֆինանսական կարողությունների գնահատման մեթոդաբանության մշակման ուղղությամբ: Այն կիրառելի կլինի միության անդամ երկրների ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունների մշակման և իրականացման համար:

Ֆինանսական ներգրավվածության միությունը (Alliance for Financial Inclusion, AFI) ֆինանսական քաղաքականության փորձի փոխանակման ցանցը, հիմնադրվել է     2008 թվականին` որպես Bill & Melinda Gates Foundation-ի ֆոնդային նախագիծ`   AusAid (Australian Agency for International Development) գործակալության աջակցությամբ, որի գլխավոր նպատակը աշխարհի զարգացող երկրներում ֆինանսական քաղաքականությունների զարգացումն է։ Այսօրվա դրությամբ AFI անդամ են աշխարհի ավելի քան 90 երկրների կենտրոնական բանկերը։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև